Դպրոցականների առարկյական օլիմպիադայի դպրոցական փուլը

Ս/թ հունվարի 16-ին և 17 -ին տեղի ունեցավ դպրոցականների առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլը` հայոց լեզու և գրականություն առարկաներից, որին մասնակցում էին 7-12 -րդ դասարանների աշակերտները:

https://www.facebook.com/profile.php?id=100008402591118

Բաց դաս` 5-րդ դասարանում

Առարկա`ռուսաց լեզու
Թեմա`,,Пришла зима весёлая с коньками и салазками”
Ուսուցիչ` Մ.Թեմուրյան

Буря мглою небо кроет,
Вихри снежные крутя:
То, как зверь, она завоет,
То заплачет, как дитя,
То по кровле обветшалой
Вдруг соломой зашумит,
То, как путник запоздалый,
К нам в окошко застучит.

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան.
Մին՝ վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին՝ ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում։

https://www.facebook.com/profile.php?id=100008402591118

Շնորհավոր Նոր տարի

Ս/թ դեկտմբերի 20-ին տեղի ունեցավ Ամանորյա միջոցառում,որին մասնակցում էին 5-12-րդ դասարանների աշակերտները:
Ամանորը հոգում ունեցած հեքիաթների արթնացման ժամանակն է:Յուրաքանչյուրիս հոգու խորքում սպասումներ են ծնվում`նորի,ապագայի,երազանքների,սիրո…

https://www.facebook.com/profile.php?id=100008402591118

Ամանոր

Ս/թ դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ միջոցառում`նվիրված Ամանորին,որին մասնակցում էին տարրական դասարանի աշակերտները:
Տարեմուտն իր ողջ հմայքով և հեքիաթային հերոսներով հյուր էր եկել մեր դպրոցին,որտեղ աշակերտներն իրենց հեքիաթային կերպարներով,երգ ու պարով նոր շուք հաղորդեցին հանդեսին:

https://www.facebook.com/profile.php?id=100008402591118

 

Բաց դաս` 10-11-րդ երկհամակազմ դասարանում

Բաց դաս 10-11-րդ երկհամակազմ դասարանում
Առարկա` Հայ Գրականություն
Թեմա` <<Գանգատ>> 10-րդ , <<Հայրենի հողը>> Ավ. Իսահակյան 11-րդ
Ուսուցիչ` Լ.Սաֆարյան
Աշակերտները փայլուն ներկայացրեցին Ավ.Իսահակյանի բանաստեղծական քնարը.

Հայրենի հողը քաշում է իրան,
Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի.
Եվ ինչպե՜ս քաղցըր հուշում է նրան
Վառ մանկությունը` երազներով լի:

Ֆրիկի <<Գանգատ>> բանաստեղծության վերլուծությունը.
Այս է զարմանք հիանալի,
Որ կու լինի վերայ երկրի.
Եւ հիացումն ազգի ազգի,
զՈր տեսանեմք ի յաշխարհի:

Բաց դասի պլան Հայ գրականություն

https://www.facebook.com/profile.php?id=100008402591118

 

Հայ ասպետ կրթադաստիարակչական մրցույթ

   Նոյեմբերի 29-ին 7-8-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ <<Հայ ասպետ>> կրթադաստիարակչական մրցույթը, որի նպատակն էր աշակերտներին դաստիարակել համամարդկային և ազգային բարձր գաղափարներով, ասպետական բարեկրթությամբ և ոգով:

https://www.facebook.com/profile.php?id=100008402591118

 

Միջոցառում` Իմ հայրենիք, իմ Հայաստան

Միջոցառում 3-րդ դասարանում, որը կրում է <<Իմ հայրենիք, իմ Հայաստան>> խորագիրը:
Դասվար` Մ.Մխիթարյան

Հայրենի տունը կառուցվում Է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն Է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

https://www.facebook.com/profile.php?id=100008402591118